Դերասանուհի Էմմա Շաբոյանն Ինստագրամում հրապարակել է 10 փաստ իր մասին, գրում է Tert.am-ը:
1․ Ես որքան էլ ակտիվ եմ ու շփվող խելագարվում եմ մենակության համար,
2․ Երբեք կոնֆլիկտի դուրս չեմ գա մինչև դիմացինը չհրահրի,
3. Ինձ համար ամենակարևոր բանը էս կյանքում էմոցիան է, ոչ թե բանականությունը,
4. Ես երբեք չեմ փոշմանում ոչ մի բանի համար, որ արել եմ,
5. Ես շատ եմ սիրում քնել,
6. Ես նեղացկոտ չեմ, բայց շուտ վիրավորվում եմ,
7. Կյանքի ամենադժվար պահերին միշտ հավատում եմ, որ դա ժամանակավոր է ու երբեք չեմ հանձնվում,
8. Հաճախ մոռանում եմ ինչ պիտի անեմ կամ հետաձգում շատ կարևոր գործեր,
9. Շատ դժվար եմ բաժանվում յուրաքանչուր բանից՝ մտքերից, հագուստից ու մարդկանցից,
10. Եթե մի բան խոստացել եմ ու ասել, որ կանեմ, ինչ գնով էլ լինի խոսքիս տեր կկանգնեմ։
