Փաշինյանն իր գնահատանքն է հայտնում Ալիևին





Նիկոլ Փաշինյանը իր գնահատանքն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին  դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

«Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը»,-  Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, տեղի է  ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող  մի բան. «Ղազախաստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»։ 

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment