Նաթան արքեպիսկոպոսը հարցաքննվել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։ Այս մասին հայտնել է «ԱրմԼուր»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
     Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի խոսակցության ձայնագրությունը։ Նրանց խոսակցության բովանդակությունն այն մասին էր, թե Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին։
     Նշվում է, որ արքեպիսկոպոսը մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի։
     Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment