Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞  Գևորգը Պապոյանը. Գեղամ Մանուկյան 

Իրականում Հայաստանի բոլոր ճանապարհները պետք է բացվեն և 30 տարի Հայաստանը պայքարել է ապաշրջափակման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է  իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

«Հիմա որ ասում են՝ Ադրբեջանով ցորեն է գալիս, ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993–ին, Քարվաճառից հետո Թուրքիան փակի սահմանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞  Գևորգը Պապոյանը։ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո, ղազախներին ի սիրույն ասում է՝ ղազախական ցորենը Ադրբեջանի  վրայով առաջին անգամ գալու է  Հայաստան, որից հետո Պապոյանը կրկում է  Ալիևին։ Լավ, ինչո՞ւ չպետք է այդ մասին հենց Հայաստանից իմանային։

Այստեղ մի կարևոր բան կա. առաջին պահից տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, մտնի Իջևան։ Չէ, գալու է, հասնելու է  Վրաստան, Վրաստանով մտնելու է Հայաստան։

Էդ որ ասում եք՝ դիվերսիֆիկացիա, դիվերսիֆիկացիայով ցորեն կարող էինք բերել Ուկրաինայից, Ռուսաստանից, էստեղից, էնտեղից, ու էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանից էլ Հայաստան։

Արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանն օգտագործում է։ Է հետո՞…

1993 թվականին Թուրքիան էլ փակեց»,– ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment