Չեմպիոնների Լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում գրանցվեցին գոլառատ և հետաքրքիր հանդիպումներ։
«Պարի Սեն-Ժերմենը» (ՊՍԺ) մրցակցի հարկի տակ ջախջախեց Լևերկուզենի «Բայերին»՝ 7:2։ Փարիզյան թիմից դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա ֆրանսիացի Դեզիրե Դուեն (41-րդ և 45+3-րդ րոպեներ)։ Մեկական գոլ խփեցին նաև Վիլյան Պաչոն (7-րդ), Խվիչա Կվարացխելիան (44-րդ), Նունու Մենդեշը (50-րդ), Ուսման Դեմբելեն (66-րդ) և Վիտինյան (90-րդ)։
«Բայերից» դուբլի հեղինակ դարձավ Ալեյշ Գարսիան՝ իրացնելով 11 մետրանոցը 38-րդ րոպեին և գոլ խփելով խաղի 54-րդ րոպեին։ Նշենք, որ 25-րդ րոպեին Ալեխանդրո Գրիմալդոն չկարողացավ իրացնել մեկ այլ 11 մետրանոց։
Երկու թիմերն էլ հանդիպումն ավարտեցին տասը հոգով. 31-րդ րոպեին հեռացվեց «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, իսկ վեց րոպե անց՝ ՊՍԺ-ի պաշտպան Իլյա Զաբարնին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։ 17-րդ րոպեին հաշիվը բացեց Էրլինգ Հալանդը, որը գոլ խփեց բոլոր մրցաշարերում (ներառյալ ազգային հավաքականի խաղերը) անընդմեջ 12-րդ խաղում։ 40-րդ րոպեին «քաղաքայինների» առավելությունը կրկնապատկեց Բերնարդու Սիլվան։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Կոպենհագեն» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:4
ՊՍՎ — «Նապոլի»՝ 6:2
«Նյուքասլ» — «Բենֆիկա»՝ 3:0
Մրցաշարային աղյուսակը