Վարդանիկը Սերժի ու Քոչարյանի քաղաքական ծնունդն է․ նրա մեջ ամփոփված է իրենց ամբողջ կեղտը. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ում նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում կատարած հանցագործության կամ հանցագործությունների համար, այդ մարդիկ դառնում են քաղաքական հալածյալ կամ արագ խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերում, ուշաթափվում:

Վերջինս այն համոզմանն է, որ Վարդան Ղուկասյանի դեպքում չի կարող քաղաքական հետապնդման մասին խոսք լինել, քանի որ կա հստակ ձայնագրություն:

«Ոչ թե իրենք քաղաքականությամբ են զբաղվում, ու դրա համար բռնում են իրենց, այլ մտել են քաղաքականություն, որ չբռնեն կամ բռնելիս ասեն՝ քաղաքական բանտարկյալ ենք»,- նկատում է Հովհաննիսյանը:

Վերջինս շեշտում է՝ եթե իշխող ուժը գնար քաղաքական հետապնդման ճանապարհով, այսօր ԱԺ-ում նստած չէին լինի մարդիկ, որոնք նստած են:

«Վարդանիկը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծնունդն է․ նրա մեջ ամփոփված է այն ամբողջ կեղտը, որը գոյություն ունի ՀՀ-ն տասնամյակներով կառավարած Սերժի ու Քոչարյանի խմբակների մոտ: Կաշառքը այս մարդկանց գենետիկ կոդն է»,- ընդգծում է պատգամավորը:

Նա խայտառակություն է համարում Վարդան Ղուկասյանի համախոհների խոսույթը՝ հայհոյանք, անեծք, նզովք:

Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը՝ իշխող ուժի անդամն ասում է՝ 40 հազար դրամով մարդիկ են բերում հանրահավաքին, այստեղ կարելի է վերջակետ դնել. «Շարժումը հիմնված է փողով մարդ հավաքելու վրա: Սա «Հայրենիքի փրկության» շարժման նման մի բան է: 2018 թվականից լսում ենք՝ ձեզ մնաց 10 օր, 1 օր, հեսա գալիս ենք»:

Հովհաննիսյանն ասում է՝ Մայր Աթոռի վրա որևէ հարձակում չկա. իշխող ուժը հաշտ չէ այն բանի հետ, որ ուխտը խախտած մարդը հայրապետի գահին է նստած:

«Մայր Աթոռի վրա հարձակվել է Կտրիճ Ներսիսյանը՝ ոչ կուսակրոն լինելով օծվելով կաթողիկոս, սրբապիղծ է: Մենք հիմնավոր կերպով ասում ենք, որ զավակ ունի, չեն հերքում: Լավ կանի՝ արագ հեռանա: Ընտանիքով օկուպացրել են Հայ առաքելական եկեղեցին. մի ախպերը մի տեղ ա, մի ախպերը՝ մի տեղ, մեկը մոմ ա ծախում, մեկը թեմի առաջնորդ ա»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment