Մոսկվայի «Սպարտակը» որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչին, հաղորդում է Спорт-Экспресс-ը: Ակումբի մարզական տնօրեն Ֆրենսիս Կախիագոն բանակցում է հնարավոր փոխարինողների հետ:
Ռուսական թիմը մոտ է Լուիս Գարսիայի հետ համաձայնության հասնելուն: Իսպանացին նախկինում գլխավորել է «Ալավեսը», «Վիլյառեալը», «Մալյորկան», «Խետաֆեն» ու «Լևանտեն»:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Սպարտակը» 12 տուրից հետո 19 միավորով 6-րդ տեղում է: Ստանկովիչը մոսկովյան թիմը գլխավորում է 2024 թվականից: