Լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուի որդին` Կրիշտիանու Ջունիորն առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ16 հավաքական։ Այս մասին հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պատանեկան թիմի 15-ամյա եզրային հարձակվողը պորտուգալացիների կազմում կմասնակցի «Ֆեդերացիայի գավաթ» մրցաշարին: Պորտուգալիայի Մ16 հավաքականի մրցակիցները կլինեն Անգլիայի, Ուելսի և Թուրքիայի պատանեկան թիմերը: