Հունգարիայի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ՝ Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպումը նախապատրաստելու

Քաղաքականություն

21.10.2025 | 14:58

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու համար։

«Լուրջ օրեր են գալիս»,- գրել է հունգարացի նախարարը ֆեյսբուքյան իր էջում և լուսանկարներ հրապարակել ԱՄՆ մայրաքաղաքի օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են տեղի պաշտոնյաները։

Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիայի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հաջող հանդիպումն ապահովելու համար։ Նա պարզաբանել էր, որ հունգարական կողմը պատրաստ է միջնորդի դեր խաղալ և իրականացնել խաղաղության հաստատման համար ցանկացած կարևոր գործողություն։

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր հանդիպումը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացնելու համաձայնության մասին՝ հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment