Սպիտակ տան մի մասը քանդում են պարահանդեսային դահլիճ կառուցելու համար – Live News

Սպիտակ տան արևելյան թևում սկսվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում, փոխանցում է rbc.ru-ն։ 

Նա նշել է, որ արևելյան թևը ամբողջությամբ կարդիականացվի՝ շինարարությանը հարմարվելու համար։

«Արևելյան թևը, որն ամբողջությամբ առանձնացված է հենց Սպիտակ տնից, ամբողջությամբ արդիականացվելու է այս գործընթացի շրջանակներում և շինարարության ավարտից հետո էլ ավելի գեղեցիկ կլինի, քան երբևէ »,-գրել է ԱՄՆ նախագահը։

ABC News-ը հայտնել է, որ աշխատողները արդեն սկսել են շենքի ճակատային մասի ապամոնտաժումը և հրապարակել են քանդման գործընթացի տեսագրությունները։

Պարահանդեսային դահլիճ կառուցելու պլանների մասին Թրամփը հայտնել էր դեռ փետրվարին։

Leave a Comment