Խաչանովը դուրս է մնացել թոփ-10-ից․ ATP

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է երեք տեղով և 2950 միավորով այժմ աշխարհի 13-րդ ռակետն է։

10-րդ տեղ է բարձրացել Հոլգեր Ռունեն (Դանիա, 3180 միավոր)։

Տղամարդկանց մենախաղի լավագույն տասնյակում այլ փոփոխություններ չեն եղել։ Առաջատարը շարունակում է մնալ Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 11340)։

Leave a Comment