Մեդվեդևի առաջին տիտղոսը 2023թ. մայիսից հետո

Աշխարհի 14-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն առաջին տիտղոսն է նվաճել 2023 թվականի մայիսից հետո:

Ռուս թենիսիստը հաղթել է Ալմաթիի ATP 250 կարգի մրցաշարում: Եզրափակչում Մեդվեդևը 7-5, 4-6, 6-3 հաշվով հաղթեցլ է աշխարհի 41-րդ ռակետ ֆրանսիացի Կորենտին Մուտեին:

2021 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնը կարիերայում առաջին անգամ է հաղթել Ալմաթիի մրցաշարը: Նա կարիերայում մինչև այժմ 21 տիտղոս է նվաճել:

Leave a Comment