Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերի հասցեին՝ ընդգծելով, որ նա մի օր կնվաճի «Ոսկե գնդակը»։
«Երբ ես Լևերկուզենի «Բայերում» էի, ուզում էի, որ Արդա Գյուլերը իմ թիմում լինի, քանի որ նա յուրահատուկ տաղանդ ունի։ Հիմա, երբ ես մարզում եմ «Ռեալը», ուրախ եմ, որ նա խաղում է իմ թիմում։
Արդան «Ռեալ Մադրիդի» ապագան է, և մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»։ Նրա քիմիան Մբապեի հետ օրեցօր ավելի է լավանում»,- ասել է Ալոնսոն։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Գյուլերը մասնակցել է 11 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։