
Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը նաև Վարդան Ղուկասյանի փեսան է, Ղուկասյանի ձերբակալումից հետո հայտարարել է, որ վաղվանից քաղաքապետարանը հայտարարում է գործադուլ, իսկ իրենք մեկնում են Երևան, քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչի համար է ձերբակալվել քաղաքապետը:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է կաշառքի պայմանավորվածությունների մասին վկայող ձայնագրություն:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները: Այս գործողություններին ընթացքում անդադար ղողանջել են եկեղեցիների զանգերը:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ