Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել է 23 անձ․ ՆԳՆ. Factor.am

Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։ Այս մասին Factor.am-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից իրավիճակը Գյումրիում լարված է։ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ծառայողները փորձում էին ձերբակալել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին։ Համայնքապետարանի մոտ հավաքված մարդկանց բազմությունը փորձում էր դա թույլ չտալ։ Այնուամենայնիվ, իրավապահների հաջողվել է շենքի հետնամուտքից դուրս բերել Ղուկասյանին, նրան տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Leave a Comment