Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի. Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու՝ օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով ընտրված համայնքի ղեկավարի դեմ:

Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»։

Leave a Comment