Նամակները վիրուսային են և կեղծ. ԿԲ-ն հորդորում է հետևել կիբերանվտանգության կանոններին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից՝ հավելելով, որ նամակներին կցված են ֆայլեր:

ԿԲ-ն տեղեկացնում է, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ և հորդորում է.

• չբացել կցված ֆայլերը

• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին

 • անմիջապես ջնջել նման նամակները:

 «Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,-նշվում է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Leave a Comment