Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. MediaHub

MediaHub-ի տեղեկություններով՝ այժմ լարված իրավիճակ է Գյումրիում: MediaHub-ին Գյումրու քաղաքապետարանից հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել:

Նա մեկուսացված է իր աշխատասենյակում, աշխատասենյակի շուրջ ԱԱԾ-ը աշխատակիցներն են, սակայն, Ղուկասյանը ձերբակալված չէ: 

Ըստ տեղեկությունների՝ փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին։

Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակներում, MediaHub-ին հայտնեցին կոմիտեից։

Leave a Comment