
ԱՄՆ նախագահ Դոոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ների հաղորդումները, թե Ուկրաինայի նախագահի Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանին հանձնել Դոնեցկի մարզը։ Նրա խոսքով, ուկրաինական այս տարածքը պետք է բաժանվի ռազմաճակատի ներկա գծով, որպեսզի պատերազմն ավարտվի։
«Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Այն արդեն բաժանված է։ Կարծում եմ` Ռուսաստանն արդեն գրավել է տարածքի 78 տոկոսը։ Ավել ուշ նրանք կարող են իրար հետ ինչ-որ բան պայմանավորվել, բայց հիմա հակամարտության երկու կողմն էլ պետք է կանգնեն ռազմաճակատի գծում… գնան իրենց տուն, դադարեցնեն մարդկանց սպանել»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ The Wahington Post-ը գրել էր, որ Պուտինը Թրամփից պահանջել էր Դոնբասի լիակատար հանձնումը Ռուսաստանին։ Financial Times-ն էլ հաղորդել էր, որ Զելենսկուն այդ մասին հայտնել էր Թրամփը նրա հետ հանդիպման ժամանակ։