«Արարատ-Արմենիայի» եւ ԲԿՄԱ-ի հաղթանակները (տեսանյութ)



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Գանձասարին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

«Արարատ-Արմենիան» 9 խաղից հետո 21 միավորով երկրորդն է։

ԲԿՄԱ-ն ընդունեց «Արարատին» եւ պարտության մատնեց 4:0 հաշվով։

14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Միքայել Այվազյանը, 68-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Համլետ Սարգսյանը, 69-րդ րոպեին բանակայինների երրորդ գոլը խփեց կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը։ Ավելացված չորրորդ րոպեին կիսապաշտպան Արշակ Պետրոսյանը հաշիվը դարձրեց 4:0:

ԲԿՄԱ-ն 9 խաղից հետո 11 միավորով 7-րդն է, «Արարատը» վերջինն է՝ 2 միավոր։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment