Կտրիճ Ներսիսյանի վրա դեմք չկա. Սաֆարյան — MediaNews









Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարով՝ կից գրառում անելով․

Կտրիճ Ներսիսյանի վրա դեմք չկա… Իհարկե, Մայր Աթոռը փորձել է ֆոտոալբոմում դնել նաև թեթև ժպիտով լուսանկարներ, բայց այս նկարում նրա մտահոգության անծայրածիր չափը ժայթքում է։ Նա ամենալավն է հասկանում, որ հրապարակված ձայնագրությունը վերջակետն ու վերջնաժամկետն էր, երբ ինքը կարող էր մինչ այդ պահը այլ պատրվակով հեռանալ։ Իսկ ձայնագրությունն ուղղակի իրեղեն ապացույցն ու հիմնավորումը դարձավ, որ անցած տարիներին ինքն անձնապես ներգրավված է եղել կառավարությունը տապալելու բոլոր փորձերին ու շարժումներին, ամենավտանգավորը’ եկեղեցականների ներգրավմամբ տեռորազավթմանը, իսկ այդ բոլորում Կրեմլի թաթիկը եղել է։ Ու արդեն կասկած չունեմ, թե ինչու այդ ամենի մասին ավելի վաղ զեկուցված վարչապետ Փաշինյանը թույլ չտվեց, որ 2024-ի տարեվերջին նրա ամանօրյա ուղերձը ժամանակային առումով կպած լինի ու նախորդի իր ուղերձին, կամ որ Կտրիճ Ներսիսյանը Սարդարապատի հերոսամարտի պաշտոնական արարողությանը կանգնի պետական միջոցառման հարթակին այն կառավարության հետ միասին, որին տապալելու համար ստվերային դիրիժորություն է անում, իսկ դեմ դիմաց խորամանկ ժպտում է…

Համաձայնեք, որ Կտրիճ Ներսիսյանի վարքագիծը քաղաքականապես, կրոնական-քրիստոնեական, մարդկային-տղամարդկային առումներով արդարացնելի չէ ու ոչ մի երկրում ժողովրդի մանդատն ստացած աշխարհիկ իշխանությունը չի ների պետությունից տարանջատված, ժողովրդի կողմից չընտրված բայց կառավարման մեծ ախորժակ ունեցող դոմինանտ կրոնական կառույցի նման նենգ խաղը։

Իսկ Սարդարապատի միջադեպի ժամանակ ես նաև մեղադրում էի կառավարությանը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment