Փարիզի Լուվրի թանգարանը թալանվել է, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
«Կողոպուտը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Լուվրի բացման ժամանակ։ Վիրավորներ չկան», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը պարզաբանել է Լուվրից գողացված ութ զարդերի, այդ թվում՝ ֆրանսիացի թագուհիներին և կայսրուհիներին պատկանող թագերի, ականջօղերի, վզնոցների և կրծքազարդերի վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում է Parisien թերթը՝ հղում անելով ցուցակին։
«Կիրակի օրը Լուվր ներխուժելուց յոթ րոպե անց գողերը փախել են՝ իրենց հետ տանելով «անչափելի արժեք ունեցող» ութ իրեր», – ասվում է հոդվածում։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը շեշտել է, որ հանցագործները գործողությունն ավարտել են ընդամենը յոթ րոպեում՝ շենք մտնելով պատուհանից՝ օգտագործելով վերելակի վրա տեղադրված սանդուղքը։
Մշակույթի նախարարության ցանկում ներառված են թագ, վզնոց և ականջօղ, որոնք հաջորդաբար պատկանել են հոլանդացի թագուհի Հորտենս դը Բոհարնեին և Ֆրանսիայի թագուհի Մարիա Ամալիային: Ցանկում ներառված են նաև ֆրանսիացի կայսրուհի Մարի-Լուիզային պատկանող զմրուխտյա վզնոց և ականջօղեր:
Ցանկում հիշատակվում են նաև կայսրուհի Եվգենիա դե Մոնտիխոյի թագը և կրծքազարդը, որի թագը ավազակները թողել են հանցագործության վայրում։