🎥 Սերիա Ա․ Ինտերը նվազագույն հաշվով հաղթեց Ռոմային, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային»։

«Ներաձուրիների» կազմում միակ գոլը խփեց Անժ-Յոան Բոնին՝ Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո։

Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այս խաղից հետո «Ինտերը», «Նապոլին» և «Ռոման» 15 միավորով կիսում են 1-3 տեղերը։ 

Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը

Leave a Comment