Բունդեսվերը երեք զինվոր կուղարկի Իսրայելի հարավ․ Bild

Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) երեք անզեն զինվոր կուղարկի Իսրայելի հարավ՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարը պահպանելու, տարածաշրջանը պատերազմի հետևանքներից մաքրելու և մարդասիրական օգնությունը համակարգելու համար, հաղորդում է Bild տաբլոիդը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը։

«Բունդեսվերը երեք անզեն զինվոր է ուղարկում Իսրայելի հարավ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ շաբաթ գործողության գոտի կուղարկվեն երկու շտաբի սպաներ և, սկզբում, մեկ բրիգադի գեներալ։

Նրանք կաշխատեն Քաղաքացիական ռազմական համակարգման կենտրոնում (CMCC)՝ Միացյալ Նահանգների ղեկավարությամբ», – հաղորդում է հրատարակությունը։

Նշվում է, որ գերմանական զորքերը կլինեն համազգեստով, բայց անզեն։ Կենտրոնը դեռևս ստեղծման փուլում է և նախատեսվում է, որ այնտեղ կտեղակայվեն տարբեր երկրներից մոտ 200 զինվորներ։

Leave a Comment