Կարևորը` ժողովուրդն ընդունում է նրան․ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը՝ Սպերցյանի մասին

https://arm.sputniknews.ru/20251018/karevvory-zhvoghvovurdn-yndunum-e-nran-hajastani-havaqakani-nakhkin-marzichy-spercjani-masin-94794523.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93181861_163:0:1586:1067_1920x0_80_0_0_dfbae4442eadec7828c413467c698a50.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդուարդ սպերցյան, վարդան մինասյան

էդուարդ սպերցյան, վարդան մինասյան

Բաժանորդագրվել

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից հանելու մասին որոշումը:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ ազգային թիմի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից հեռացնելն այնքան էլ ճիշտ որոշում չէր:

«Ես Սպերցյանի հետ անձամբ ծանոթ չեմ, այս ամենը իմ զգացողություններն են։ Իհարկե, սկանդալի մասին լսել եմ, բայց այնքան էլ չեմ հավատում, որ նրա հետ կարող էր նման բան տեղի ունենալ։ Էդուարդը շատ քաղաքավարի է և իր տարիքից ավելի խելացի։ Չեմ կարծում, որ նման բան ասեր։ Նրա պահվածքից, հարցազրույցներից, երբ կողքից նայում ես, եզրակացություններ ես անում։ Էդուարդը շատ զուսպ է։ Նրան «Տարվա ջենթլմեն» մրցանակաբաշխությունից հեռացնելը նույնպես ամենաճիշտ որոշումը չէ։ Բայց կարևորն այն է, որ երկրպագուներն ու ժողովուրդն են ընդունում նրան, նա «Կրասնոդարի» առաջատարն է, թիմի գլխավոր խաղացողներից մեկը։ Առաջին հերթին նա դրան պետք է ուշադրություն դարձնի»,- ասել է Մինասյանը championat.com–ին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի և Սպերցյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել: Մրցավարը խաղի տեսագրության կրկնությունը դիտելուց հետո «ագրեսիվ պահվածքի համար» խաղադաշտից հեռացրել էր սենեգալցուն, իսկ Սպերցյանին դեղին քարտ էր տվել «սադրիչ գործողությունների համար»։ Խաղի ավարտից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստը ռասիստական վիրավորական արտահայտություն է թույլ տվել: «Ախմատը» հայտարարություն էր տարածել, որում ՌՖՄ-ից պահանջել է պատժել Սպերցյանին։ Սպերցյանը պատասխան տեսաուղերձով հերքել էր Նդոնգի մեղադրանքները և ասել, որ պատրաստ է անգամ պոլիգրաֆ սարքի միջոցով ապացուցել, որ ինքը սենեգալցու հասցեին ռասիստական արտահայտություն չի արել։

Հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկիչ-կարգապահական կոմիտեն (ՎԿԿ) ուժի մեջ է թողել Նդոնգին կարմիր քարտ տալու որոշումը, նա ագրեսիվ պահվածքի համար որակազրկվել է ՌՊԼ-ի երկու խաղով, իսկ Սպերցյանը 150 հազար ռուբլով տուգանվել է ոչ սպորտային պահվածքի համար։

Leave a Comment