Գեղարքունիքի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Mercedes Sprinter»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում` ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում, բախվել են «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։

Leave a Comment