«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի օգնական Ալպարսլան Էրդեմը որոշ մանրամասներ է պատմել Թուրինում աշխատելու տարիների մասին, հայտնում է Bild-ը:
«Նրան դուր չէր գալիս Պաուլո Դիբալան, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն ընդհանրապես չէր համապատասխանում նրա դավանած խաղաոճին: Պիռլոն ուզում էր, որ թիմը բարձր պրեսինգ կիրառի, բայց Ռոնալդուն վատագույնն էր սպրինտի հարցում: Նա չէր ուզում խաղադաշտ դուրս բերել Ռոնալդուին, բայց ոչինչ անել չէր կարող, քանի որ գործ ուներ Կրիշտիանու Ռոնալդուի հետ»,- ասել է Պիռլոյի նախկին օգնականը: