«ՀԱԿ-ում, որ ցանկացած պահի պատրաստ են իշխանությունը ստանձնել, պարզվում է, Arlis կայքից օգտվել չգիտեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀԱԿ-ում, որ ցանկացած պահի պատրաստ են իշխանությունը ստանձնել, պարզվում է, Arlis կայքից օգտվել չգիտեն, ու, ինչ-որ բան հայտարարելուց առաջ էլ բուն թեման չեն կարդում

Ուրեմն էս ՀԱԿ-ում բռնել, մի ամբողջ կուսակցության անունից հայտարարություն են տարածել, որտեղ իրենց արևին իրավական վերլուծություն են արել ու պնդում են, թե մարդկանց ցույցի բերելու պարտադրանքը քրեականացվել է 2021 թվականի հուլիսից (նոր ՔրՕրենսգրքի ուժի մեջ մտնելով)։

Մի ամբողջ կուսակցությունում չի գտնվել մեկը, ով կմտներ ու Arlis-ի կայքում կկարդար, թե հին (2021-ի հունիսին գործող) քրեական օրենսգրքում այդպիսի հոդված կար, թե ոչ։

Ասեմ ավելին, իրենց հայտարարությունը գրողները ոչ լայաղ են արել կարդան մեր ներկայացրած հաղորդումը, ոչ էլ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, քանի որ երկուսի մեջ էլ առկա էր հին ՔրՕրենսգրքի 163-րդ հոդվածի հղումը։

Чукча не читатель, чукча писатель, ինչպես կասվեր հայտնի անեկդոտում… Մենակ թողես, ամբողջ օրը որոշ ռադիոկայաններում լուրջ-լուրջ բաներ խոսեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment