ՀՀ կենտրոնական բանկի կողմից «bank24.am» անվանումով ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա. ՀՀ կենտրոնական բանկ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:

Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:

 

ՀՀ կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment