2025թ․-ի 9 ամսվա ընթացքում պետական բյուջեի միջոցներից ՀՀ նախկին նախագահների կենսաթոշակների վճարման համար հատկացվել է մոտ 31 միլիոն 450 հազար դրամ, գրում է «Հետքը»։
Այս պահին կենսաթոշակ է ստանում 3 նախկին նախագահ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալներով՝ նրանց յուրաքանչյուրի ամսական կենսաթոշակը 1 միլիոն 164 հազար 800 դրամ է։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանվում է, որ պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: