«Նրանք վստահ են՝ Սուրբ Եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման»․ Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան»‎ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստան»‎ խմբակցության պատգամավոր, գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին։
     Հիշեցնեմ, որ մինչ այս փակ էին տեսակցությունները Բագրատ Սրբազանի հետ, և մենք հնարավորություն ունեինք այցելելու միայն Միքայել Սրբազանին։
     Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին։ Սրբազանները տիրապետելով մի քանի լեզվի՝ օրվա մեծ մասը տրամադրում են ընթերցանությանը և աղոթքներին։
     Չնայած իշխանությունների կողմից շարունակվող հակաեկեղեցական քայլերին և քաղաքականությանը՝ նրանք վստահ են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման։
     Իշխանությունների ճղճիմ քայլերից ակնհայտ է դառնում հոգևորականների դեմ շինծու գործեր հարուցելու իրական նպատակը։ Թիրախում եկեղեցին է՝ որպես ազգային կուռ կառույց, նպատակը՝ Վեհարանի գրավումը։
     Հատկապես ազդեցիկ հոգևորականներին կալանավորելով՝ իշխող խմբակը փորձում է ավելի հեշտությամբ հասնել այդ նենգ նպատակին։ Մի բանում համոզված ենք․ մեր ժողովրդի անսասան հավատն ու սերը ազգային եկեղեցու նկատմամբ դա թույլ չեն տալու։
     «Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով» (Սղմ. 118:1)։
     Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։

Leave a Comment