https://arm.sputniknews.ru/20251017/anynduneli-e-ekeghecu-vra-hardzakvvoghin-arzhanacnel-aram-a-i-ushadrutjany-hjd-bjurvo-94751731.html
Անընդունելի է եկեղեցու վրա հարձակվողին արժանացնել Արամ Ա.-ի ուշադրությանը. ՀՅԴ Բյուրո
Անընդունելի է եկեղեցու վրա հարձակվողին արժանացնել Արամ Ա.-ի ուշադրությանը. ՀՅԴ Բյուրո
Sputnik Արմենիա
ՀՅԴ Բյուրոյի համար անընդունելի է ՀՀ իշխանությունների կողմից հայ եկեղեցու դեմ հարձակումը։ 17.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-17T17:35+0400
2025-10-17T17:35+0400
2025-10-17T17:35+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
արամ առաջին կաթողիկոս
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:75:1600:975_1920x0_80_0_0_90c57d1bb3e85caa7117e1a94449925b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Բյուրոն անընդունելի է համարում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների հեղինակին արժանացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի հատուկ ուշադրությանը։ Այս մասին ասված է Բյուրոյի տարածած հայտարարությունում։Երեկ հայտնել էինք, որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի անունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Նշվում էր, որ արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ՀՅԴ Բյուրոն դատապարտելի է համարում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները և եկեղեցու թիրախավորումը։ Նշվում է, որ դրանք հրամայական պահանջ են առաջացնում կաթողիկոսական աթոռների համատեղ ջանքերով պաշտպանելու հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին:Բյուրոն հորդորում է, որպեսզի ՀԱՍԵ երկու կաթողիկոսները սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված հայ ժողովրդի անմնացորդ աջակցությամբ պաշտպանեն հայ եկեղեցին բոլոր տեսակի քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:0:1300:975_1920x0_80_0_0_eecec65aa7c51e9414f2e73f9c3287a0.jpg
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), արամ առաջին կաթողիկոս, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), արամ առաջին կաթողիկոս, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
ՀՅԴ Բյուրոյի համար անընդունելի է ՀՀ իշխանությունների կողմից հայ եկեղեցու դեմ հարձակումը։
«Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին (նկատի ունեն Նիկոլ Փաշինյանին – խմբ․) արժանացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի և Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը։ Հայաստանում տեղի ունեցողը ծրագրված հարձակում է ոչ միայն հայ եկեղեցու, այլև հավատավոր ողջ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա։ Այն երբեք չի կարելի դիտարկել որպես եկեղեցու և պետության միջև հակամարտություն»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՅԴ Բյուրոն դատապարտելի է համարում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները և եկեղեցու թիրախավորումը։ Նշվում է, որ դրանք հրամայական պահանջ են առաջացնում կաթողիկոսական աթոռների համատեղ ջանքերով պաշտպանելու հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին:
Բյուրոն հորդորում է, որպեսզի ՀԱՍԵ երկու կաթողիկոսները սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված հայ ժողովրդի անմնացորդ աջակցությամբ պաշտպանեն հայ եկեղեցին բոլոր տեսակի քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից։