Մանկավարժական համալսարանում ձերբակալություններ են եղել. նրանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ


Հասարակություն


Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է մանկավարժականի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության այսօր եւ իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է հակակոռուպցիոն կոմիտե: Պրոռեկտորն  առավոտյան իր տնից է հրավիրվել նա գնացել է, դեռևս չի վերադարձել: Ձերբակալված մոտ 10 աշխատակիցների ցանկում են նաեւ 3 դեկան:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներից մեկը։ Ինչպես հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:


Leave a Comment