Մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ու այլ աշխատակիցների ձերբակալությունից

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը, այս մասին Aysor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ:

Կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Leave a Comment