Երևանում ավտովթար է տեղի ունեցել 97 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ 4 մեքենաներ են բախվել, գրում է Shamshyan.com-ը։

Կայքի փոխանցմամբ՝ ավտոբուսի ուղևորները վթարի հետևանքով չեն տուժել։

«Թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter»-ին, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին։ Վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան»,- հայտնել է լրատվամիջոցը:

Leave a Comment