97 համար ավտոբուսը, որում ուղևորներ են եղել, բախվել է կայանված «Mercedes»-ին․ առաջացել է շղթայական ավտովթար

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արայիկ Առուստամյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացնում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրոկոսյանի գլխավորությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment