Բրազիլացի հարձակվող Էնդրիկը կարող է լքել Մադրիդի «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի քանի եվրոպական ակումբներ, որոնց թվում է նաև ֆրանսիական «Մարսելը», որը համարվում է հիմնական հավակնորդներից մեկը։
Նշվում է, որ Լիգա 1-ը ներկայացնող ակումբը պատրաստվում է բրազիլացու տրանսֆերի համար առաջարկ անել այս ձմռանը։ Էնդրիկի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։
Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում Էնդրիկը մասնակցել է 22 խաղի և խփել 1 գոլ։