«Ի դեպ»․ Խաղաղություն բերողները նոր համազգեստ չեն կարողանում կարել

Ի դեպ, Սուրեն Պապիկյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր համազգեստի մշակման գորընթացի հարցը։

Հարց կառաջանա, թե ինչ պետք է ավելացնեն ամերիկացիները հայկական համազգեստին․ սակայն այս պահին դա չենք կարևորում։ Ուշագրավ է ժամկետը։

Զինված ուժերի համազգեստը փոխելու ծրագիրը հաստատվել էր 2023 թվականի հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառով այդ ծրագիրը տապալվել է, ինչպես և այս իշխանության կողմից առաջարկված շատ այլ ծրագրեր։

Հիմա ավարտին է հասնում արդեն 2025 թվականը Սուրեն Պապիկյանը դեռ նոր է ԱՄՆ-ում քննարկում  նոր համազգեստի մշակման հարցը։

Հարցին, թե ինչու է ձգձգվում, մեկ տարի առաջ Պապիկյանը պատասխանում էր, թե՝ որովհետև ուզում են լավը լինի։ Այսինքն ի սկզբանե չէի՞ն նախատեսել լավ համազգեստ, որ խոստանում էին 2023-ին։

Ուշագրավ է, որ խաղաղության, բանակի վերազինման խոստում տալիս է իշխանություն, որը տարիներ շարունակ չի կարողանում անգամ համազգեստի հարց լուծել։

Leave a Comment