Բաքուն հայկական կողմին փորձում է ներկայացնել իբրև «բնապահպանական խնդիրների ստեղծող»

Բաքվի դատարանը շարունակում է հայերի դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստերը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա նիստում շարունակվել է փաստաթղթերի ընթերցումը։ Բաքուն այս «փաստաթղթերի ընթերցմամբ» հայկական կողմին փորձել է ներկայացնել իբրև «բնապահպանական խնդիրների ստեղծող»։

Ագրեսոր Բաքուն այսօրվա նիստով էլ փորձել է ցույց տվել, թե իբրև «հայկական կողմի» ռազմական գործողությունների հետևանքով տնտեսական վնասներ են կրել, քանի որ այդ մարտական գործողություններից տուժած գոտիներում բիզնես գործունեությունը լիովին դադարեցվել է։ Միևնույն ժամանակ հայկական կողմին մեղադրել է «30 տարի Արցախի ու հարակից շրջանների հանքային ռեսուրսները, նաև ստորգետնյա ջրերն օգտագործելու մեջ»։

Մինչև Արցախի հայաթափումը մշտապես գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտելու նպատակով գյուղացիների, գյուղտենիկայի վրա կրակելու սովորություն ունեցող Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում, թե 30 տարիների ընթացքում «ադրբեջանական տարածքների բնակչությունը զրկվել է գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, ինչը զգալի տնտեսական վնասներ է պատճառել իրենց»։

Leave a Comment