ՀՀԿ-ի հետ դաշինքը հավանական չէ. Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Հանրապետականի հետ դաշինքը հավանական չի համարում:

«Դրա իմաստը չկա, նպատակը չկա։ Բոլորիս նպատակը մեկ է, բայց նպատակին հասնելը չի նշանակում, որ բոլորը պետք է միավորվեն, այսպես ասեմ մեկ նախընտրական ցուցակի մեջ։ Ես չեմ կարծում՝ դա ճիշտ մոտեցում է: Տարբեր ազնիվ, թեկուզ ընդդիմադիր թիմեր կարող են ունենալ տարբեր մոտեցումներ և այս մեկ ցուցակում ընդգրկվելը չեմ կարծում, որ որևէ մեկին այս առումով օգուտ կտա»,-լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ միավորումներ պետք են, բայց պետք է դրանք ճիշտ հաշվարկված լինեն:

Leave a Comment