Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթին և եկեղեցիներին, իսկ Թուրքիայում ոչնչացնում են

Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթի և եկեղեցիների հանդեպ, իսկ Թուրքիայում եկեղեցիները կամ ոչնչացնում են, կամ՝ մզկիթի վերածում:

Պատճառները կարևոր են, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական առումով:

Իրան

Մեծ նշանակություն ունի Իրանի հարուստ մշակութային, քաղաքակրթական ու կրանական ժառանգությունը: Իրանը չունի ոչ լիարժեքության կոմպլեքս իր անցյալի հանդեպ: Իրանական քաղաքակրթությունը Իսլամով չի սկսվել ու Իսլամով չի վերջանում: Հարուստ մշակույթ ունեցող ժողովրդները հարգանքով էեն վերաբերվում նաև մյուս մշակույթների հանդեպ, հատկապես այն ժողովուրդների ու մշակույթների, որոնք իրենց տարածքում են ստեղծագործել, համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի մասն է: 

Իրանում ոչ միայն հարգանքով են վերաբերվում պատմամշակութային նման ժառանգությանն, այլև պետական հոգածություն են ցուցաբերում:

Թուրքիա

Թուրքերն իրենց անցյալի հանդեպ ունեն անլիարժեքության բարդույթ ու պատճառը պարզ է: Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում եղած մշակույթներ ու քաղաքակրթություն ստեղծած մյուս ժողովուրդների ժառանգությունը: 

Թուրքը կրոնափոխների խառնարան է և այդ ժողովուրդների ժառանգությունն իրենց հիշեցնում է իրենց ինքնության գաղտնիքները: Այսօրվա թուրքերը թուրք են դարձել միմիայն Իսլամի շնորհիվ ու Իսլամի միջոցով: Հանում ես Իսլամը, տակը ոչինչ չի մնում՝ դատարկություն: Մյուս մշակույթները ՛՛պահարում պահված հին ոսկորներ՛՛ են, որոնք պետք է այնտեղ էլ մնան, թագնված, որ չհիշեցնեն թուրքերի անցյալի մասին: 

Դրա համար Թուրքիայում ատում են այդ ժողովուրդների ժառանգությունը, եկեղեցիները վերածում են մզկիթների, որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարված հաղթանակի խորհրդանիշներ: 

Աթաթուրքը փորձեց թուրքերին վերածել քաղացիական ազգի, բայց դա բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ էր առաջացնում, որոնց պատասխանների որոնումը քայքայում էր թուրքերի ինքնությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զգալի մասը թանգարանների էին վերածվել, նորից մզկիթներ են դարձնում: 

Այսօրվա Հայաստանն, ինչպես էլ այն չկոչեք, թեկուզ «Իրական», իրենց հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը և իրենք, ինչ էլ մենք չանենք, շարունակելու են մեզ ատել: Ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment