Էդուարդ Գասպարյանը՝ Մալայզիայի «Karate Series A» մրցաշարի չեմպիոն

16 Հոկտեմբերի 2025, 16:15

Սոչիում բնակվող մարզիկ Էդուարդ Գասպարյանը ոսկե մեդալ է նվաճել Կուալա Լումպուրում (Մալայզիա) անցկացված «Karate Series A» միջազգային հեղինակավոր մրցաշարում:

Հանդես գալով Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Գասպարյանը 7 լարված մենամարտ է անցկացրել։ Եզրափակչում նա վստահորեն հաղթել է Իրանի մրցակցին և գրավել առաջին տեղը մինչև 84 կգ քաշային կարգում՝ ցուցադրելով պատրաստվածության բարձր մակարդակ և մարտական ոգի:

Leave a Comment