Նիստ է անում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։
Օրակարգի թիվ 1 հարցը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին է։ Փոփոխությամբ առաջարկում է http://www.parliament.am/draft_docs8/P-1145.pdf 1-ով նվազեցնել Հանրային հեռարձակողների թիվը։
Նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն են։
Մյուս հարցերը վերաբերում են կրթության և լեզվի մասին օրենքներում փոփոխություններին։
Հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։