
«Բաքվում պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ»,-լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ քանի դեռ արդյունքներ չկան, ինքը չի կարող հայտարարություն անել այդ մասին։
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով առաջիկայում լավ նորություններ կլինեն: