Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը 25 արդյունավետ գործողություն է կատարել նախկին թիմի դեմ խաղում․ Եվրալիգա

Բասկետբոլի Եվրալիգայի կանոնավոր առաջնության չորրորդ տուրում Թել Ավիվի «Հապոելը» մրցակցի խաղահրապարակում 100-93 հաշվով հաղթեցլ է իսպանական «Վալենսիային»։

Իսրայելական ակումբից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Քրիս Ջոնսը, ով 25 արդյունավետ գործողություն է կատարել` վաստակելով 14 միավոր։

Հիշեցնենք, որ 32-ամյա խաղարկող պաշտպանը նախկինում՝ 3 տարի հանդես է եկել «Վալենսիայում» և այս հուլիսին է տեղափոխվել «Հապոել»։

Դիմիտրիոս Իտոուդիսի թիմը 7 միավորով 5-րդն է, «Վալենսիան»` 6 միավորով 9-րդը։

Leave a Comment