Վաշրոն անկեղծացել է, թե ինչպես է ծախսելու 1 միլիոն դոլարը

Շանհայի «Մասթերսում» սենսացիոն հաղթանակ տարած Վալենտին Վաշրոն պատասխանել հարցին է, թե ինչպես է պատրաստվում ծախսել ստացած խոշոր՝ ավելի քան 1 միլիոն դոլար պարգևավճարը, գրում է Corriere della Sera-ն:

«Մայրիկիս ու հայրիկիս հունվարին կտանեմ Australian Open-ին։ Այդ գումարը կօգնի վճարել իմ անձնակազմի ծախսերը, ձեռք բերել լավագույն ավիատոմսերը, ավելի շատ մարդկանց հրավիրել մրցաշարերին։ Ընդհանուր առմամբ՝ մի փոքր վայելել պահը։ Միգուցե, մի քանի բան կգնեմ, բայց ոչ մի թանկ բան։ Ես չեմ սիրում փողն անտեղի ծախսել»,- ասել է Վաշրոն, ով Շանհայի մրցաշարի մեկնարկի պահին աշխարհի 204-րդ ռակետն էր:

Leave a Comment