Մոդին վստահեցրեց ինձ, որ Ռուսաստանից նավթ չեն գնի. Թրամփ

Մոդին վստահեցրեց ինձ, որ Ռուսաստանից նավթ չեն գնի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումները:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել երկու առաջնորդների միջև հոկտեմբերի 15-ին կայացած զրույցի ժամանակ: Այս զրույցի մանրամասները նախկինում չէին հրապարակվել։

«Ես գոհ չէի Հնդկաստանի կողմից նավթի գնումներից, և այսօր նա վստահեցրեց ինձ, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի: Սա կարևոր քայլ է: Հիմա ես պետք է նույնը ստանամ Չինաստանից», – ասել է Թրամփը: 

Միևնույն ժամանակ, նախագահը խոստովանել է, որ Հնդկաստանը չի կարող անմիջապես դադարեցնել նավթի գնումները: 

«Սա գործընթաց է, բայց այն շուտով կավարտվի», – հավելել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment