Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Դատարանը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից քննում էր Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Կալանքի երկարաձգման հարցով նիստից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Քննչական կոմիտեն ևս մեկ դրվագ էր ավելացրել փողերի լվացման հոդվածին:
