https://arm.sputniknews.ru/20251016/samvel-karapetjani-kalanqy-erkaradzgvec-30-orvov-94633910.html
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով
Sputnik Արմենիա
Դատավոր Վահե Դոլմազյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T03:00+0400
2025-10-16T03:00+0400
2025-10-16T03:02+0400
սամվել կարապետյան
կալանք
դատարան
դատավոր
վահե դոլմազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Նրանց պնդմամբ՝ հրատապության հարցն այս դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին:Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է. ՀՀ քննչական կոմիտեՓաստաբանական թիմը նաև շեշտել էր, որ դատավորը, որին մակագրվել է «այս ակնհայտ անհիմն միջնորդությունը», հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Վահե Դոլմազյանն է կալանքի որոշումներ կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և այլոց նկատմամբ։ Դոլմազյանը նախկինում եղել է դատախազ, հատկապես հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով, երբ հանդես էր գալիս որպես մեղադրող դատախազ։ Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpg
սամվել կարապետյան, կալանք, դատարան, դատավոր, վահե դոլմազյան
սամվել կարապետյան, կալանք, դատարան, դատավոր, վահե դոլմազյան
Դատավոր Վահե Դոլմազյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։
Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Նրանց պնդմամբ՝ հրատապության հարցն այս դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին:
Փաստաբանական թիմը նաև շեշտել էր, որ դատավորը, որին մակագրվել է «այս ակնհայտ անհիմն միջնորդությունը», հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Վահե Դոլմազյանն է կալանքի որոշումներ կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և այլոց նկատմամբ։
Դոլմազյանը նախկինում եղել է դատախազ, հատկապես հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով, երբ հանդես էր գալիս որպես մեղադրող դատախազ։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։