Բրազիլիան ընկերական խաղում պարտվել է Ճապոնիային

Բրազիլիայի հավաքականը Տոկիոյում ընկերական հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ընտրանու հետ և պարտվել 2-3 հաշվով:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առաջին կեսից հետո հաղթում էր 2-0 հաշվով: Սակայն երկրորդ խաղակեսում ճապոնացիները կարողացան 3 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը:

Օրեր առաջ ընկերական խաղում բրազիլացիները հաղթել էին Հարավային Կորեայի հավաքականին:

Leave a Comment